ֆիզիկա

1. Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան ի՞նչ փոխակերպումների արդյունք է։

Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան միջուկի ճեղքման արդյունք է:

2. Ի՞նչ փոխակերպումներ է տեղի ունենում ճառագայթակտիվ տրոհման պրոցեսում։

Ճառագայթաակտիվության երևույթի հայտնագործումից հետո պարզ դարձավ, որ ճառագայթաակտիվ տրոհման պրոցեսում զգալի քանակությամբ էներգիա է անջատվում:

3. Ի՞նչն է կոչվում կրիտիկական զանգված։

Կրիտիկական զանգված է կոչվում այն զանգվածը, որին գերազանցելու դեպքում ռադիոակտիվ նյութերը պայթում են:

4. Ի՞նչ է շղթայական ռեակցիան։

Շղթայական ռեակցիան այն ռեակցիան է, որի ժամանակ նյութերը շղթայաբար ազդում են միմյանց վրա:

5. Ի՞նչ է միջուկային ռեակտորը։

Այն սարքը, որտեղ տեղի է ունենում ուրանի միջուկների կառավարելի տրոհումը, անվանում են միջուկային ռեակտոր:

6. Ինչպե՞ս են կառավարում շղթայական ռեակցիան։

Շղթայական ռեակցիաները կառավարվում են հատուկ նյութի միջոցով:

7. Թվարկեք ատոմային էլեկտրակայանի հիմնական մասերը։

Ատոմային էլեկտրակայանը կազմված է ռեակտորից, շոգետուրբինից և էլեկտրական գեներատորից:

8. Ինչքա՞ն է Հայկական ատոմակայանի հզորությունը։

440 ՄՎտ