Ֆիզիկա

 

  • Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիաի փոփոխման պռոցեսենը անվանում են ջերմահաղորդում: Ջերմահաղորդման պրոցեսում աշխատանք չի կատարվում: Իհարկ է հնարավոր է, որ երկու պրոցեսները տեղի ունենան միաժամանակ՛ կատարվի և աշխատանք և ջերմափոխանակում:

  • Ինչ է ջերմանաքանակը: 

Ջերամքանակը մարմնի ներքի էներգիաի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:

  • Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

 

  • Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ժամանակ

  • 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2 լ

  • Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:
  • Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

լավ- արծաթ, փայտ

վատ-հեղուկներ, գազեր

  • Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Քանի որ օդը համարվում է գազ , իսկ գազերում մոլեկուլների հեռավորությունը ավելի մեջ է  և մոլեկուլների բախումները հազվադեպ են տեղի ունենում , հետևաբար էներգիան չափազանց դանդաղ է փոխանցվում մի մոլեկուլից մյուսին:

  • Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

պահպանում են տվայլ օբյեկտը սառչելուց:

  • Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

ոչ, քանի որ վակումում օդ չկա:

 

 

Ֆիզիկա. Առցանց աշխատանք

 

  • Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Դրանք երկուսն են` կենետիկ և պոտենցիալ:

  • Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 

Արտաքին ուժերի բացակայության դեպքում, լրիվ էներգիան պահպանվում է:

  • Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

 

  • Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:

Կապարե թիթեղը հարվածից հետո ձերք է բերում ներքին էներգիա: Ներքին էներգիան կապված է մարմնի ջերմաստիճանի հետ: Ներքին էներգիայի աճման ժամանակ աճում է նաև նրա ջերմաստիճանը:

  • Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:Մարմնի ներքին էներգիան կախված է նրա մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիայից, որն էլ կախված է մարմնի ջերմաստիձանից:

  • Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:

Օդահան պոմպի զանգի տակ դնենք մխոցով գլան։Գլանում կա օդ,իսհ մխոցին դրված է ծանրոց։Երբ զանգից հանենք օդը, գլանի օդը սկսում է ընդարձակվել ևմխոցը բարձրացնում է վերև՝կատարելով մեխանիկական աշխատանք։Նշանակում է գլանի օդը օժտված է ներքին էներգիայով։

  • Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: 

  • Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

Մարմինների միջև փոոխազդեցությունից և նրանց շարժման արագությունից:

  • Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:

Երբ քարով սկսում ենք մի քանի անգամ հարվածել մեկ ուրիշ քարի նկատում ենք որ քարի ջերմաստիճանը բարձրանում է նաև կարող է առաջանալ կրակ:

Ալյումինե լարը մի քանի անգամ ծալելով և ուղղելով տաքանում է և մեծանում է նրա ներքին էներգին,որովհետև մարմնի ներսում ջերմային էներգիան մեծանում է

  • Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:

Նախորդ հարցի պատասխանը կբավարարի այս հարցին էլ:

  • Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն կոչվում է Ջերմահաղորդում։Ոչ,որովհետև էներգիան չի փոխվում,այլ մի մարմնից անցնում է մյուսին՝տաք մարմնից սառին։

  • Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:

ջերմահաղորդման միջոցով

  • Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:

Որովհետև այդ երկու ջրերը, երբ խառնում ենք առաջանում է իրենց միջին ջերմությունը:

 

Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:

Իմ կարծիքով ոչ, որովհետև 0-ն իրենց սահման է,եթե 0-ցածր կամ բարձր լիներ ապա ջերմափոխանակում կլիներ:

Ֆիզիկա 2-6

Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:

աթոռ-փայտ

սեղան-փայտ

պատուհան — ապակի

  • Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները

Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավել նյութերից։

  • Ինչպիսի կառուցվածք ունի նյութը

Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

  • Ինչպես են անվանում նյութի մասնիկները

Հին հունարենից՝ ատոմներից

  • Որ նյութն են անվանում տարր

Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր։

  • Ինչ է մոլեկուլը

Ատոմները, միավորվելով, ստեղծում են կայուն բաղադրությամբ նոր մասինկներ՝ բաղկացած երկու կամ ավելի ատոմներից, որոնք էլ անվանում են մոլեկուլներ։

  • Ինչ է դիֆուզիան 

Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա։

  • Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում

Հայտնի է, որ դիֆուզիան ընթանում է ավելի արագ գազերում, քան հեղուկներում։ Դիֆուզիա է լինում նաև պինդ մարմիններում, բայց ավելի դանդաղ քան հեղուկներում։

  • Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա

Ջերմաստիճանը բարձրացնելիս դիֆուզիայօ երևույթն ընթանում է ավելի ավելի արագ։

Ֆիզիկա

1.Որ ալիքներն են կոչվում պարբերական
Պարբերական են կոչվում այն ալիքները, որոնց ամենաբարձր կետերի տատանումների բարձրությունների մինչև եղած հեռավորությունը համընկնում է:

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը
Այն առաջանում է, երբ մարմնի վրա մենք ազդում ենք, օրինակ՝ որ մուրճով հարվածենք փայտին, ապա նրա մասնիկները, ինչ-որ տեղամասում իրար կմոտենան, իսկ այդ տեղամասից հետո արդեն կպահպանեն հաստատուն հեռավորությունը միմյանցից:

3.Որ ալիքն են անվանում մենավոր:
Մենավոր են անվանում այն ալիքը, որը տատանվում է մեկ անգամ, և վերադառնում սկզբնական դիրքին:

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

Պետք է մի ծայր կապել պատից, մյուսը ծայրը տատանել:

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին
Նրանց բնորոշ է այն հատկանիշը, որ նրանք մենք կարողանում ենք տեսնել:

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը
Երբ, մենք օրինակ՝դուռը շեշտակի բացում ենք ,ապա այդ տեղամասում օդը սեղմվում է, և ինչ-որ ժամանակ հետո նոսրանում, դա է կոչվում առաձգական ալիք: Առաձգական ալիքներ առաջանում են միայն առաձգական միջավայրում:

7Որ ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այն ուղղություններով, որը ուղղահայաց է դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական: Այդպիսիք են, օրինակ՝օդում տարածվող ալիքները:

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այն ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական: Դրանցից են, օրինակ՝պարանի երկայնքով վազող ալիքը:

9.Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

10.Որ երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը
Ալիքի տարածման արագությունը հավասար է նրա տատանման ամենաբարձր կետերի մինչև հեռավորությունը բաժանած այդ ալիքների մինչև ժամանակահատվածին:

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:
Պարբերական ալիքի երկարությունը հաստատուն է:

13.Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1: Ալիքի երկարությունից է կախված x2-x1-ը: Տատանումների պարբերությունը հավասար է T=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում:Հաճախությունը հավասար T=1/v-ի, որտեղ v-ն ալիքի արագությունն է:

14.Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը
Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:

15.Ինչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:
Երկրաշարժի ուժգնությունը դա այն է, թե այդ տեղամասում ինչպես է ցնցվել տարածքը: Մագնիտուդ ,պայմանական մեծություն, որըբնութագրումէ երկրաշարժերի կամ պայթյունների հետևանքով առաջ եկող առաձգականտատանումների ընդհանուր էներգիան։ Մեկը այդ տեղամասի ցնցնումն է, իսկ մյուսը այդ ցնցման մեծությամբ պայմանավորված մեծությունը:

16Ինչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային
Ձայնը դա առանձգական միջավայրում առաջացած տատանումներն են, որը մարդը զգում է թմկաթաղանքի տատանումների միջոցով: Եթե մեխանիկական ալիքների տատանումների պարբերությունը համընկնում 16Հց-ից մինչև 20000Հց հաճախությամբ, ապա միջավայրում առաջացող ալիքը կոչվում է ձայնային ալիք:

17Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը
Պարզ ձայնը պայմանավորված է մարմնի մի հաճախությամբ, իսկ երաժշտական տոնը պայմանավորված է մարմնի մի քանի հաճախությամբ: Ձայնի հնչերանգը, դա ձայնի տեմբրն է, այսիքն նրա ուժգնությունը:

18ինչ է արձագանքը,անդրաձայնը,:

Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն

Մեխանիկական տատանումներ. Մարող և չմարող տատանումներ

Տատանումը, դա ինչ-որ մի մեծության փոփոխություն է, որը ճշտությամբ կամ մոտավորապես կրկնվում  է` ժամանակի ընթացքում։
Բոլոր տատանումներին բնորոշ են.

  • Կրկնելիությունը
  • Դրանք շարժումներ են, որոնք կատարվում են հերթականորեն հակառակ ուղություններով՝ հաջորդելով միմյանց։

Մեխանիկական տատանման դեպքում փոխվում է.

  • Կորդինատը
  • Անկյունային արագությունը
  • Գնդիկի արագացումը

Ճշտությամբ կրկնվող տատանումները` ժամանակի ընթացքում, կոչվում են պարբերական տատանումներ։

Բանաձև“  N=t/T

Մեկ վայրկյանում տատանումների թիվը, կոչվում է հաճախություն։

Տատանումները լինում են 2 տեսակ` ազատ և հարկադրական։

Տատանողական համակարգի ներքին ուժերի ազդեցությամբ կատարվող տատանումները, կոչվում են ազատ տատանումներ։

Արտաքին պարբերական ուժի ազդեցությամբ տեղի ունեցող տատանումները, կոչվում են հարկադրական։

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը`  հավասարակշռության դիրքից, կոչվում է տատանումների լայնույթ։

Տատանումների հաճախություն է կոչվում մեկ վայրկյանում տատանումների թիվը։

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԼՈՒՅՍ ՈՒ ԷՆԵՐԳԻԱ ԿՐԹԱՀԱՄԼԻՐՈՒՄ

21-րդ դարը ժամանակակից տեխնիկայի դար է :90-ական թվականներին, երբ չկար լույս, գազ և այլն… մարդիկ նույնիսկ չէին պատկերացնի,որ տարիններ հետո կհայատնագործվեն այնպիսի սարքեր,որը միայն կարող ես պատկերացնել:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շատ է օգտագործվում լույս ու էներգիա:Մեր դպրոցում մենք աշխատում ենք համակարգիչներով,որը հավելյար էներգիա է պահանջում: Էներգիայի շատ  աղբյուրներ կան,որոնցից ամենալավը իմ կարծիքով արևային էներգիայի աղբյուրն է: Շատ երկրների փողոցներում տեղադրված են  արևային էներգիայի կայաններ: Հայաստանում ջերմությանը շատ համապատասխանում է այդ սարքին: Ես շատ կցանկանայի տեսնել այս սարքը մեր դպրոցում:

download.jpg

Գազի ճնշում:Ֆիզիկա

Հայտնի է, որ գազի մոլեկուլներն անկանոն շարժվում են: Իրենց շարժման ընթացքում դրանք բախվում են միմյանց, ինչպես նաև այն անոթի պատերին, որում գտնվում է գազը: Գազի ճնշումն անոթի պատերի(գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: Տվյալ զանգվածով գազի ծավալը մեծացնելիս մոլեկուլների թիվը յուրաքանչյիւր 1սմ³-ում փոքրանում է, դրանից փոքրանում է անոթի պատերին հարվածների թիվը, գազի ճնշումը փոքրանում է. Ստացվում է, որ եթե ամփոփոխ են թողում գազի ջերմաստիճանը և զանգվածը, գազում ճնշումը հակադարաձ համեմատական է ծավալին: p կախված է V, t, m։ Եթե m և V ամփոփոխ են, t:

m և V ամփոփոխ են:

p ուղիղ համեմատական է t-ին:

Եթե p և V ամփոփոխ են,

Ճնշման հաղորդումը հեղուկներով և գազերով: Պասկալի օրենքը

Հեղուկի կամ գազի էրա գործադրող ճնշումն առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին:

Ֆիզիկա

Ջեյմս Ուատտ-կրտսերը ծնվել է 1736 թվականի հունվարի 19-ին Գրինոկում: Ծնված օրվանից ունեցել է փխրուն առողջություն: Սկզբում ստացել է տնային կրթություն, մայրը սովորեցրել է որդուն կարդալ, իսկ գրելը և թվաբանությունը սովորել է հորից: Ծնողներն էլ չպնդեցին նրա ուսումը դպրոցում շարունակելուն, համարելով, որ իրենց որդին ինչ որ ցանակա սովորել, կարող է անել ինքնուրյուն: Չնայած Ուատտը ընդունվել է Գրինոկի դպրոց, սակայն թույլ առողջության և անընդհատ բացակայությունների պատճառով չի շարունակել ուսումը: Ուատտը իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն չուներ, և տնից դուրս ունեցած միակ զբաղմունքը ձկնորսությունն էր: Տարվա մեծ մասը նա ստիպված էր անցկացնել իր սենյակում, որտեղ և ինքնակրթվում էր: Մի անգամ հոր ընկերը տեսնելով, որ նա կավճով ինչ-որ գծեր ու անկյուններ է գծում, հարցնում է՝ «Ինչու՞ եք Դուք թույլատրում, որ երեխան ժամանակը իզուր վատնի, ինչու՞ չեք ուղարկում նրան դպրոց:» Ջեյմս Ուատտ-ավագը պատասխանում է. «Այդպես արագ հետևություններ մի՛ արեք, նախ տեսեք, թե ինչով է նա զբաղված»: Պարզվեց, որ Ուատտ-կրտսերը Էվկլիդեսի մի խնդրի լուծումն էր փնտրում:Դեռ պատանեկան տարիքից նա հրապուրվել էր աստղագիտությամբ, քիմիական փորձերով, սկսել էր ամեն ինչ պատրաստել իր ձեռքերով, որի համար էլ ստացել էր «բոլոր գործերի մեջ ճարտար» մականունը: Հայրը նրան նվիրել էր ատաղձագործական գործիքների հավաքածու, և Ջեյմսը մեխանիզմների և սարքավորումների մոդելներ էր պատրաստում:Տարրական դպրոցն ավարտելու տարիքում Ջեյմսը ընդունվել է գիմնազիա: Այնտեղ նա, դպրոցական այլ առարկաների հետ, սովորել է լատիներեն, շարունակել է կատարելագործել մաթեմատիկական իր գիտելիքները: Նա շատ էր կարդում, և նրա բնավորության վառ գծերից էր այն, որ իր կարդացածը փորձում էր ստուգել գործնականում:

Ֆիզիկա

Լեոնարդոն ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին գիշերվա ժամը 3-ին Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում՝ Առնո գետի ստորին հովտում՝ Ֆլորենցիայի հանրապետությունում: Ինչպես նշում է Անջելա Օտտինո դելա Կիեզան, նրա ծնունդը գրանցվել է Լեոնարդոյի հայրական պապի՝ Սեր Անտոնիոյի օրագրում: Նա մեծահարուստ ֆլորենտացի նոտար Մեսեր Պիերո Ֆրուոզինո դի Անտոնիո դա Վինչիի և գյուղացի Կատերինայի արտամուսնական որդին էր: Ենթադրվում է, որ Կատերինան կարող էր լինել Միջին Ասիայից կամ Միջերկրածովյան ավազանից բերված ստրկուհի: Ըստ Վինչիում Լեոնարդո դա Վինչիի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեզոսիի՝ ապացույցներ կան, որ Պիերոն ուներ Կատերինա անունով միջինասիացի ստրկուհի: Ըստ լուրերի, Լեոնարդոյի մատնահետքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ունի միջինասիացու արյուն: Հոդվածում որպես ապացույց նշվում է, որ միջինասիական ծագում ունեցող մարդկանց 60 %-ը Լեոնարդոյի վերստեղծված մատնահետքի հետ ունի պտույտների ընդհանրություն: Հոդվածը նաև նշում է, որ ոմանք դեմ են այս պնդմանը, քանի որ նրանց կարծիքով այսպես հնարավոր չէ գուշակել մարդու ռասան, առավել ևս, երբ միայն մեկ մատի մատնահետքն է հաշվի առնվել: Լեոնարդոն ազգանուն չուներ, դա Վինչին պարզապես նշանակում է Վինչիից: Նրա ամբողջական անունն էր Լիոնարդո դի սեր Պիերո դա Վինչի, որը նշանակում է Լեոնարդո՝ Վինչիի մեսսեր Պիերոյի որդի: Սեր (մեսսեր) նշանակում էր, որ Լեոնարդոյի հայրը ազնվական էր: Լեոնարդոյի մանկությունից քիչ բան է հայտնի: Նա իր կյանքի առաջին 5 տարիներն անցկացրել է Անկիանո գյուղակում՝ իր մոր տանը, իսկ 1457 թվականից ապրել է իր հոր, հորական ծնողների և հորեղբոր տանը՝ Վինչի փոքրիկ քաղաքում: Նրա հայրն ամուսնացած էր 16-ամյա Ալբիերա Ամադորիի հետ, ով շատ էր սիրում Լեոնարդոյին, բայց երիտասարդ հասակում մահանում է1465 թվականին՝ առանց երեխա ունենալու: Երբ Լեոնարդոն 16 տարեկան էր (1468 թվական), նրա հայրը կրկին ամուսնանում է 20-ամյա Ֆրանչեսկա Լանֆրեդինիի հետ, ով նույնպես առանց երեխա ունենալու մահանում է: Պիերոյի օրինական ժառանգները ծնվել են նրա երրորդ կնոջ՝ Մարգերիտա դի Գուլյիելմոյից (նա 6 երեխա է ունեցել՝ Անտոնիո, Ջուլիան, Մադդալենա, Լորենցո, Վիոլանտե և Դոմենիկո) և չորրորդ ու վերջին կնոջից՝ Լուկրեցիա Կորտիջանիից, ով նույնպես 6 երեխա է ունեցել՝ Մարգերիտա, Բենեդետտո, Պանդոլֆո, Գուլիելմո, Բարտոլոմեո և Ջովաննի: