Ֆիզիկա

Պինդ մարմինների հեղուկների և գազերի ճնշումը

Ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն  դրա մոդուլից, այլև այն մակերևույթի մակերեսից,որին ուղղահայաց ազդում է ուժը: Այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում:

Ճնշում=  =p=

Բանաձևի մեջ

F-մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը

P-ճնշում

S-մակերևույթի մակերեսը

Եթե ունենք երկու մարմիններ, որոնց մակերեսները S1, S2-ը, նրանց առաջացրած ճնշման ուժը F1, F2:

S1=S2

F1>F2

P1=P2

 

Երկրորդ դեպք

Եթե

S1<S2

F1=F2

P1>P2

 

Ճնման միավորը 1 Պասկալն է ի պատիվ Ֆրանսիացի գիտնական՝ Բլեզ Պասկալի:

Որպես ճնշման միավորը ընդունում են այն ճնշումը,որը գործադրում է 1 նյուտուն  ուժը 1մ2 մակերեսով մակերևույթի վրա՝ այդ մակերևույթի վրա՝ այդ մակերևույթին ուղղահայաց ազդելով:

1Պա ճնշում է գործադրում 100գ. Զանգվածով կշռաքարը՝ ուղղահայաց ազդելով 1մ2 մակերեսի վրա:

100գ=100 հատ  1գ

 

Մոտավորապես  1 Պա ճնշում է գործադրում տետրի թուղթը՝ ձեռքի ափին:

 

   Ճնշման կիրառությունները

Կենսաբանության մեջ

Ա. Զույգ կճղակավոր կենդանիների մոտ, ճահիճների կամ խոր ձյան վրա քայլելիս, կճղակները, բացվում են (հեռանում են իրարից): Դա մեծացնում է հենման մակերեսը և խիստ փոքրացնում է գործադրվող ճնշումը: Կենդանին չի խրվում ճահճի կամ ձյան մեջ:

Շփման ուժ: Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում: Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը

  1. Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ.

Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է:

  1. Ինչով է պայմանավորված շփումը.

Այն պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից:

  1. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ.

Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը:

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Օրինակ՝ երբ քարը գլորենք թեք մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:
5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ.
Եթե շփման ուժը չլիներ, ապա, օրինակ՝ ավտոմեքենային հնարավոր չէր լինի արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:
6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ.
Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր այնտեղ, որտեղ նա է ուզում:
7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը.
Շփման ուժ մեծացնելու համար, կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:
8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը.
Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է պետք է հարդեցնել:
9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ.
Օրինակ թուղթը, երբ պատուհանից գցենք, ապա նրա վրա կազդեն և՛ ծանրության ուժը, և՛ օդի դիմադրողականությունը:
10.Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:
11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը, և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազոր ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:
12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը, և
ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:
13.Ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված, մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:
Նրա արագությունը չի փոփոխվում:

Ֆիզիկա

Փորձ. 1

Ունեմ սայլակ, որի դիմացից ամրացված է՝ առաձգական թիթեղ: Այն գտնվում է սեղանի նկատմամբ դադարի վիճակում: Ես ճկեցի առաջգական թիթեղը կապեցի թելով, այնուհետև այրեցի լուցկիով: Թելը այրելուց հետո առաձգական թիթեղը ուղղվեց և սեղանի նկատմամբ մնաց դադարի վիճակում:

Եզրակացություն՝ Այս փորձից ես հասակացա, որ միայնակ սայլակը ինքը իրեն չկարողացավ շարժվել:

Փորձ. 2

Նույն սայլակի թիթեղը նորից ճկեցի կապեցի թելով, այն մոտեցրեցի պատին: Թելը այրելուց հետո առաձգական թիթեղը պատին հարվածելո, հետ գնաց պատից:

Եզրակացություն՝ չնայած սայլակը հարվածեց պատին, բայց ինքը պատից հետ հրվեց:

Մարմնի ծավալի որոշումը

Մխիթարյան մաս 1, էջ 31

Տարբերակ 1

Ամենափոքր բաժանման արժեքը որոշելու համար օգտվում եմ այս կանոնից՝ C=(a-b):n,պետք է փափանոթի վրա սանդղակի վրա ընտրեմ երկու հարևան նրբագծեր, որոնց դիմաց թվային մեծույուններ են գրված,մեծ թվից ՝ a-ից հանեմ փոքր թիվը՝ b-ն ստացված տարբերությունը բաժանեմ նրանց միջև եղած բաժանումների թվին

 

  1. C=(a-b):n= (600մլ-500մլ):10=100մլ:10=10մլ=10սմ³

Պատ՝ 4

չափման սխալը հավասար է բաժանման արժեքի կեսին (±)-ով

Չամփան սխալը՝c1=± C:2=± 10սմ³:2=± 5սմ³

 

2.V=490սմ³ ± 5սմ³

Պատ՝ 2

3.

V=800սմ³

 

Հայ ֆիզիկոսն

Հովաննես Ադամյան

Բազմաթիվ գյուտերի հեղինակ  հայ ճարտարագետ Հովհաննես Ադամյանը : Մեծ է նրա ավանդը հեռուստեսության զարգացման ոլորտում: Նա է գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտերի հեղինակը:1925 թ.Հ.Ադամյանը Երևանի պետական համալսարանում ցուցադրել է, թե հեռուստատեսությամբ ինչպես են հաղորդում գունավոր պատկերներ:Հ.Ադամյանի առաջարկած սկզբունքով գունավոր հեռուսահաղորդումներ հեռարձակվել են 1928թ. Լոնդոնում:1930թ.նա առաջին անգամ սև-սպիտակ պատկերներ է հաղորդել Մոսկվայից Պետերբուրգ

25.09.2018

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Հույն գիտնական Արիստոտելը մ.թ.ա 4 դարում  գրել է ֆիզիկա գիրքը; Ֆիզիկա բառը  առաջացել <<Ֆյուզիս>> բառից և նշանակում է բնություն:

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Բնությունում տեղի ունեցող երևույթների բացատրելը:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Բնություն:

4.քննարկել  ինչ է բնությունը

բնությունը այն ամենի ամբողջությունն է ինչը շրջապատում է մարդուն: Մարդը նույնպես բնության մասնիկ է:

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները անվանում են բնության երևույթներ:

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Մեխանիկական, ջերմային, լուսային, ատոմային, մագնիսական, էլեկտրական և այլն

7.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Մեզ շրջապատող բոլոր առարկա ընդուված է անվաննել ֆիզիկական մարմին կամ մարմին

8.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Այն ամենը ինչից բաղկացած են մարմինները կոչվում է նյութ:

9.ինչ է մատերիան

Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում գիտության մեջ անվանում են մատերիա:

լրացուցիչ առաջադրանք

1.Որն է ֆիզիկական մեծություն

1.վայրկյանը  2.ատոմը

3.թռիչքը  4.սնդիկը

  1. Որն է ջերմային երևույթը

1.կապարի հալվելը 2.որոտը

3.գնդի գլորվելը 4.աղավնու թռիչքը

3.Որն է  մեխանիկական երևույթը

1.ջրի եռալը   2.որոտը

  1. կայծակը   4.ճոճանակի տատանվելը

4.Որն է  ձայնային երևույթը

 1.լամպի թելիկի շկացումը   2.մարմնի անկումը

 3.տերևների սոսափյունը       4.մոլորակի շարժումը

5.Որն է էլեկտրական երևույթը

 1.արձագանքը   2.էլեկտրոսալիկի տաքանալը

 3.նետի թռիչքը 4.մարմնի լողալը

6.Որն է լուսային երևույթը

  1.ամպերի շարժվելը          2.որոտը

 3.աստղերի առկայծումը     4.արտույտի երգելը

 

17.09.2018

1.Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ:

Բարձրություն,երկարություն,զանգված,արագություն

2.Ինչ է նշանակում չափել ֆիզիկական մեծությունը:

Չափել ֆիզիկական մեծությունը նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդումված է որպես միավոր

3.Ինչ ֆիզիկական սարքեր գիտեք:

ճնշման ապարատ,ջերմաչափ, ժամացույց և այլն

4.Ինչ է չափիչ սարքի սանդղակը:

Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ

5.Ինչն են անվանում սանդղակի բաժանման արժեք:

Երկու հարևան գծիկների միջը եղած հեռավորությունը անվանում են բաժանման արժեք

6.Որն է սարքի չափման սահմանը:

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

7.Ինչից է կախված չափման սխալը:

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:

8.Որն է կոչվում ուղղակի և որը անուղղակի չափում: Բերեք օրինակներ:

Ուղղակի են անվանում այն չափումը, որը կատարվում է չափիչ սարքի միջոցով, ինչպես, օրինակ, ջերմաստիճանի չափումը ջերմաչափով, զանգվածի չափումը լծակավոր կշեռքով և այլն:

Անուղղակի են անվանում այն չափումը, երբ տվյալ մեծության արժեքը որոշվում է այլ մեծությունների ուղղակի չափման միջոցով:

9.

Հնարավոր է արդյոք սանտիմետրական  բաժանումներ ունեցող չափաքանոնով երկարություն չափել 1մմ-ի ճշտությամբ:

Այո, հնարավոր է

10.