Ֆիզիկա

Ջեյմս Ուատտ-կրտսերը ծնվել է 1736 թվականի հունվարի 19-ին Գրինոկում: Ծնված օրվանից ունեցել է փխրուն առողջություն: Սկզբում ստացել է տնային կրթություն, մայրը սովորեցրել է որդուն կարդալ, իսկ գրելը և թվաբանությունը սովորել է հորից: Ծնողներն էլ չպնդեցին նրա ուսումը դպրոցում շարունակելուն, համարելով, որ իրենց որդին ինչ որ ցանակա սովորել, կարող է անել ինքնուրյուն: Չնայած Ուատտը ընդունվել է Գրինոկի դպրոց, սակայն թույլ առողջության և անընդհատ բացակայությունների պատճառով չի շարունակել ուսումը: Ուատտը իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն չուներ, և տնից դուրս ունեցած միակ զբաղմունքը ձկնորսությունն էր: Տարվա մեծ մասը նա ստիպված էր անցկացնել իր սենյակում, որտեղ և ինքնակրթվում էր: Մի անգամ հոր ընկերը տեսնելով, որ նա կավճով ինչ-որ գծեր ու անկյուններ է գծում, հարցնում է՝ «Ինչու՞ եք Դուք թույլատրում, որ երեխան ժամանակը իզուր վատնի, ինչու՞ չեք ուղարկում նրան դպրոց:» Ջեյմս Ուատտ-ավագը պատասխանում է. «Այդպես արագ հետևություններ մի՛ արեք, նախ տեսեք, թե ինչով է նա զբաղված»: Պարզվեց, որ Ուատտ-կրտսերը Էվկլիդեսի մի խնդրի լուծումն էր փնտրում:Դեռ պատանեկան տարիքից նա հրապուրվել էր աստղագիտությամբ, քիմիական փորձերով, սկսել էր ամեն ինչ պատրաստել իր ձեռքերով, որի համար էլ ստացել էր «բոլոր գործերի մեջ ճարտար» մականունը: Հայրը նրան նվիրել էր ատաղձագործական գործիքների հավաքածու, և Ջեյմսը մեխանիզմների և սարքավորումների մոդելներ էր պատրաստում:Տարրական դպրոցն ավարտելու տարիքում Ջեյմսը ընդունվել է գիմնազիա: Այնտեղ նա, դպրոցական այլ առարկաների հետ, սովորել է լատիներեն, շարունակել է կատարելագործել մաթեմատիկական իր գիտելիքները: Նա շատ էր կարդում, և նրա բնավորության վառ գծերից էր այն, որ իր կարդացածը փորձում էր ստուգել գործնականում:

Թողնել մեկնաբանություն