Արտաշես և Սաթենիկ

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝Տո՜ւր պատանուն,Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուններըԱյլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքիցԿամ ծառա դարձնելով՝ ստրուկների                              կարգում պահենԵվ հավերժ թշնամություն Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշես լսելով և տեսնելով Սաթենիկին սիրահարվում է և առաջարկում ալանների արքայից Սաթենիկի ձեռքը, և եթե համաձայնվի ալաների արքան ազատ կարձարկի արքայազնին: Համձայնություն չստանալով Արտաշեսը փախցնում է Սաթենիկին և ամուսնանում: