Առաջին օգնություն. արյունահոսություններ

Կարդալուց հետո դուք կկարողանաք.

• Բացատրել ուժեղ արյունահոսությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
• Ճանաչել կյանքին սպառնացող ներքին և արտաքին արյունահոսության նշանները։
• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
• Արյունահոսությունը դադարեցնելու ժամանակ նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման վտանգը։
• Ցուցաբերել առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում։
• Ընդունել համապատասխան որոշում, երբ պետք է առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսություն ունեցող տուժածին։Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի շնչառական և սրտանոթային համակարգերի, ներքին հեղուկ միջավայրի, բոլոր կենսական համակարգերի համատեղ և փոխկապակցված գործունեության վերաբերյալ: Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը )։ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՏարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:

Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկներիվերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։ՆՇԱՆՆԵՐԸԱրյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝

  • տագնապ, անհանգստություն,
  • գլխապտույտ, թուլություն,
  • տեսողության մթագնում,
  • հաճախացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն,
  • սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • ծարավի ուժեղ զգացում,
  • սրտխառնոց։

ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆԱրտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԱրյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմեք վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումըսահմանափակելու նպատակով վերքը սեղմեք ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով (նկ. 9.1)։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրեք ձեռքովկամ խնդրեք տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայիցհեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։Վերջույթի բարձրացում: Բարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) (նկ. 9.1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։ Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ (նկ. 9.2)։ Վերքիվրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձևվիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք։Վիրակապը հանգուցեք վերքի վրա։ Պարբերաբար ստուգեք ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույնծալման եղանակը (նկ. 9.3)։ Ծալվող տեղում տեղադրեք փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապեք վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապտեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։Սեղմման կետերում ճնշման գործադրում: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է մարմնի վնասված մասին արյուն մատակարարող զարկերակը սեղմման կետում սեղմել նրա տակ գտնվողոսկրին։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյանշրջանառությանը։ Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ սեղմման կետեր (նկ. 9.4)։Լարանի տեղադրում: Եթե արյունահոսությունն ուժեղ է, և վերոհիշյալ քայլերը ձեռնարկելուց հետո չի դադարում, կամ եթե պայմանները ստիպում են որոշ ժամանակով հեռանալ տուժածի մոտից, ապա նմանդեպքերում արյունահոսող վերջույթի վրա տեղադրվում է լարան։ Լարան տեղադրելով՝ դուք դադարեցնում եք վերջույթի արյունամատակարարումը։ Եթե արյունամատակարարումը դադարեցվում է երկար ժամանակով, ապա հյուսվածքները սկսում են մեռուկանալ, և տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Որպես կանոն`   վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային արյունահոսության դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր, իսկ ստորին վերջույթի արյունահոսության դեպքում՝ ծնկից վեր։ Լարանը պետք է տեղադրել վերքին հնարավորինս մոտ։Վերջույթի անդամահատման դեպքում լարանը դրվում է անմիջապես վերքից վեր, նույնիսկ սրունքի կամ նախաբազկի վրա, քանի որ այդ դեպքում երկու ոսկրերը արդեն չեն խանգարում նրանց միջև անցնողզարկերակի սեղմմանը։· Լարան տեղադրելու համար եռանկյունաձև վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձև վիրակապի փոխարենկարելի է օգտագործել ձեռքի տակեղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։· Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը և կապեք սովորական հանգույցով (նկ. 9.5ա)։· Հանգույցին դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց և կապեք ծովային հանգույցով (նկ. 9.5բ)։· Այնուհետև, ոլորելով ձգեք լարանը, մինչև որ արյունահոսությունը դադարի (նկ. 9.5գ)։· Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով (նկ. 9.5դ) ամրացրեք փայտիկը։· Գրանցեք լարանը տեղադրելու ժամանակը և տուժածի տվյալները որևէ թղթի վրա։ Այդ թուղթն ամրացրեք լարանի տակ կամ տուժածի հագուստին։· Արագ տեղափոխեք տուժածին հիվանդանոց։· Եթե անհնար է տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց, ապա յուրաքանչյուր ժամը մեկ թուլացրեք լարանը՝ նախօրոք սեղմման կետում սեղմելով համապատասխան զարկերակը։ Լարանը թուլացրեքաստիճանաբար, որպեսզի արյան ուժեղ հոսքը դուրս չմղի վերքի մեջ գոյացած մակարդուկը: Եթե արյունահոսությունը չի դադարել, 10-15 րոպե հետո ամրացրեք լարանը նախկին տեղից մի փոքր վերև։ Եթեարյունահոսությունը դադարել Է, ապա թողեք լարանը թուլացրած, բայց մի՛ հանեք վերջույթի վրայից։ Դա հնարավորություն կտա արյունահոսության վերսկսվելու դեպքում արագ դադարեցնել այն։ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԱրյունահոսության դադարեցման ժամանակ տուժածից վարակվելու, ինչպես նաև նրան որևէ վարակ փոխանցելու վտանգից խուսափելու նպատակով պետք է ձեռնարկել հետևյալ նախազգուշական միջոցառումները՝· Խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ծեռնոցներ և ստերիլ անձեռոցիկներ։ Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելիս՝ հնարավորության դեպքումխնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։· Օգնություն ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով կամ մշակեք որևէ հականեխիչով, օրինակ՝ օղիով։· Օգնություն ցուցաբերելիս ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆերքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Մաշկի տակ ներքին մազանոթային արյունահոսությունը դրսևորվում է կապտուկների ձևով և վտանգավոր չէ։ Զարկերակային կամերակային ներքին արյունահոսության դեպքում կարող է տեղի ունենալ արյան մեծ կորուստ, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Ուժեղ ներքին արյունահոսություն հաճախ առաջանում էկոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել և այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Օրինակ՝ որովայնի խոռոչում գտնվող օրգանները(փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից։ Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ հանդիսանալ (տե’ս «ՇՈԿ»)։ Ներքին արյունահոսությունն ավելիվտանգավոր է, քան արտաքինը։ Այս դեպքում ևս տեղի է ունենում արյան արտահոսք արյան շրջանառության համակարգից, և որպես հետևանք խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչը բերում էնրանց գործունեության խանգարման։ Ներքին արյունահոսության հետևանքով մարմնի խոռոչներում կարող է արյուն կուտակվել և ճնշել կենսական կարևոր օրգանները։ Օրինակ՝ գանգում կուտակված արյունը ճնշում էուղեղը, կրծքավանդակում կուտակված արյունը՝ թոքերը, ինչի հետևանքով խաթարվում է այդ օրգանների գործունեությունը;ՆՇԱՆՆԵՐԸՆերքին արյունահոսության նշանները դժվար են հայտնաբերվում, քանի որ վնասվածքը կամ արյունը կարող են տեսանելի չլինել։ Բացի այդ, նշանները կարող են ի հայտ գալ պատահարից որոշ ժամանակ անց։ Ներքինարյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝· ենթադրվող ներքին արյունահոսության տեղում ցավ, հյուսվածքների պնդացում, ուռածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն,· արյան արտահոսք մարմնի բնական անցքերից (աղյուսակ 9.1)։ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸԵթե ենթադրում եք, որ տուժածը ներքին արյունահոսություն ունի, ապա՝· Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։· Գիտակցության առկայության դեպքում հանգստացրեք տուժածին, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով։· Ներքին արյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։· Մի՛ տվեք նրան ոչինչ՝ ուտելու կամ խմելու։· Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։· Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԹԻՑՔթից արյունահոսությունը տեղի է ունենում քթի խոռոչով անցնող մանր արյունատար անոթների վնասման հետևանքով։ Քթից արյունահոսության պատճառ կարող են լինել՝· հարվածը,· վերին շնչուղիների վարակը,· արյան բարձր ճնշումը,· մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունը,· ուժեղ հազը,· քիթը փորփրելը։ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ· Նստեցրեք տուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։1. Խնդրեք տուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը՝ քթի ոսկրային մասից անմիջապես ներքև։2. Հանգստացրեք տուժածին, քանի որ անհանգստությունը կբերի արյան ճնշման բարձրացման և արյունահոսության ուժեղացման։3. Տաս րոպե հետո բաց թողեք քթանցքերը։ Եթե արյունահոսությունը չի դադարել, ապա նորից 10 րոպեով փակեք քթանցքերը։4. Քթի վերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց։ Դա կնպաստի անոթների նեղացմանը և կնվազեցնի արյունահոսությունը։5. Եթե արյունահոսությունը դադարել է, ապա խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել։ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ· արյունահոսությունը չի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է,· արյունահոսությունը արյան բարձր ճնշման հետևանք է։ԱՄՓՈՓՈՒՄ

  • Արտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։
  • Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։
  • Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը։

Հայկական լեռնաշխարհ

Ո՞ր լեռն ունի Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Արարատն է ( Մասիս ), որը ունի 5165մ բարձրություն, իսկ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է, որը ունի 4096 մ բարձրություն

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր լճեր

Սևան, Վան և Ուրմիան

Ո՞ր գետն է այլ կերպ անվանվում «Մայր գետ»

Արաքսը (Երասխ)

Թվե՛ք Հայկական լեռնաշխարհի մի քանի խոշոր գետեր

Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ և կուր:

Հաշվետվություն

Ես արդեն հաճախում եմ քանդակագործության մոտ կես տարի: Ցավոք սրտի ես հոկտեմբերից վարակվեցի թագավարակով և չկարողացա այցելել քանդակագործությանը, բայց հունվարից վերադարձա, այս պահի դրությամբ ես ունեմ մոտ 6 աշխատանք, որից երկուսը քանդակ է։

Այս ընթացքում ես շատ հմտացա այս գործում և պատրաստում եմ հաճույքով

Այրվածքներ

Այրվածքներ:

Հյուսվածքների վնասվածքը որն առաջանում է բարձր ջերմության /հեղուկ գոլրշի/ էլեկտրական հոսանքի, քիմիական նյութերի կամ ճառագայթների ազդեցության հետևանքով, կոչվում է այրվածք: Համապատասխանաբար տարբերում ենք ջերմային, քիմիական, էլեկտրական այրվածքներ: Այրվածքի խորությունը, աստիճանը, տարածությունըպայմանավորված ենաղդակի տեսակով և ազդման ժամանակամիջոցով: Ըստ հյուսվածքների վնասման խորության տարբերում ենք այրվածքների 4 աստիճան:
Առաջին աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկից, գոլորշուց: Վնասվում է վերնամաշկը, լինում է կարմրություն, թեթև այտուց, այրող ցավ, երբեմն` քոր: Ինֆեկցիայի վտանգ չկա:
Երկրորդ աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկներից, կրակից, քիմիական նյութերից: Վնասվում են վերնամաշկը և մաշկը: Վերնամաշկը շերտազատվում է մաշկից և գոյանում են բշտեր, որոնք լինում են տարբեր չափսերի` գնդասեղի գլխիկից մինչև բռունցքի չափ: Բշտերը, սովորաբար առաջանում են այրվածքից անմիջապես հետո: 2-րդ աստիճանի այրվածքների ժամանակ ցավն ավելի սաստիկ է:
Երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքներ – առաջանում են հրդեհից, եռացրած հեղուկներից, էլեկտրական հոսանքից, շիկացած մետաղներից, քիմիական նյութերից: Վնասվում են մաշկը, ճարպային և մկանային հյուսվածքները, ընդհուպ մինչև ոսկրային հյուսվածքը:                                                                                                                                        Մեռած հյուսվածքները ունեն մուգ, գորշ սև գույն:Այրվածքի ծանրության գնահատականը,աստիճանը որոշելու համար բացի այրվածքի աստիճանից հաշվի է առնվում այրվածքի մակերեսը և տեղակայումը:Այրվածքի մակերեսը հաշվում ենք 9-ի եղանակով:

Գլուխ և պարանոց`9%

Կրծքավանդակի հետին մակերես`9+9=18%

Վերին վերջույթ`9+9=18%

Ստորին վերջույթ`9+9+9+9=36%

Առաջին օգնություն

1.Հեռացնել այրվածքի պատճառը

2.Հագուստը հեռացնել այրված մասից

3.Սառը թրջոց դնել այրված մակերեսի վրա

4.Այրվածքի մակերեսին չի կարելի քսել տնական միջոցներ

5.Բշտերը ծակել,կտրել չի կարելի:Եթե այրվածքի մակերեսը մեծ է,ապա ծածկել սավանով,իսկ եթե փոքր է`վիրակապել:

6.Այրվածքային հիվանդության ժամանակ ,քանի որ ցավը սաստիկ է,ցավազրկում ենք և տալիս ենք շատ հեղուկներ:

Шарм-эш-Шейх

Шарм-эш-Шейх Шарм-эль-Шейх, до 1982 года — Офира) — город-курорт в Египте на южной оконечности Синайского полуострова на побережье Красного моря Египетской ривьеры.

Известный со времён Османской империи и называвшийся в годы израильского присутствия 1967—1982 годов как Офира, бывший небольшим посёлком ещё в 1970-х, по причине удобного расположения, хорошего климата и богатого природного мира город приобрёл популярность среди туристов.

Население38 478 человек (2006)

Шарм-эш-Шейх имеет тропический пустынный климат с очень малым годовым количеством осадков. В январе-феврале ночные температуры опускаются до +15 °C (реже — до +10 °C), и иногда бывает довольно прохладный ветер (самая низкая температура отмечена 23 февраля 2000 года и составила +5 °C), но днём светит яркое солнце и многочисленные посетители пляжей загорают и купаются.

Летом температура может подниматься до +45 °C и более в тени (абсолютный максимум был установлен 3 июня 2013 года и составил +46 °C), самым тёплым месяцем является август

На побережье Шарм-эш-Шейха расположено множество отелей, пляжей, мест отдыха. В городе действуют более 200 отелей разного класса и ценовой категории. Практически во всех отелях устроены бассейны, а также осуществляется бесплатные доступ или автобусный подвоз к пляжам. На пляжах кроме купания и загорания предлагается широкий спектр услуг по снорклингу, дайвингу, катанию на водных лыжах и скутерах

Իրավունք

Ֆրանսիայի Սահմանադրության նախաբանը, 1958 թ.

Ֆրանսիայի ժողովուրդը հանդիսավորությամբ հռչակում է իր հավատարմությունը մարդու իրավունքներին և ազգային ինքնիշխանության սկզբունքներին, որոնք ամրագրված են 1789 թ. հռչակագրով և վերահաստատված ու լրամշակված՝ 1946թ. Սահմանադրության նախաբանով: Այս սկզբունքներից և ժողովուրդների ինքնորոշման իրավունքից ելնելով՝ Հանրապետությունն իր անդրծովյան տարածքներին առաջարկում է իրենց ցանկությամբ հիմնել նոր հաստատություններ հանուն ժողովրդավարության զարգացման՝ հիմնված համընդհանուր իդեալների՝ ազատության, հավասրության և եղբայրության վրա:

Չինաստանի ժողովրդական Հանրապետության Սահմանդրության նախաբանը, 1949թ.

Չինաստանի ժողովրդական Հանրապետությունը բազմազգ միասնական պետություն է՝ կազմված իր ժողովրդի բոլոր ազգություններից: Հաստատված են սոցիալիստական հարաբերություններ՝ հավասարության, միասնության և փոխօգնություն, որոնք պետք է շարունակական լինեն և գնալով ավելի ամրանան: Ազգությունների միասնությունը պաշտպանելու համար պետք է պայքարել ինչպես մեծ ազգի, այնպես էլ տեղական ծովինիզմի դեմ: Պետությունն անում է հնարավորինը՝ ապահովելու բոլոր ազգությունների բարօրությունը… Պետությունը հաստատում է չին ժողովրդի և բոլոր ազգությունների նվաճումները և օրենքի ուժով սահմանում պետության անելիքներն ու նպատակները: Դա պետության հիմնարա օրենքն է և գերագույն իշխանությունը: Չին ժողովուրդը և մյուս ազգությունները, երկրում գործող բոլոր պետական, հասարակական, քաղաքական, տնտեսական հաստատություններն ու կազմակերպությունները պետք է հետևեն Սահմանադրությանը, պատասխանտու լինեն նրա արժանապատիվ պահպանման և կիրառման համար…