Արատես

Արատես։ Սա այն վայրն է, որտեղ մենք անցկացրեցինք մեր հանգիստը ։ 9 անց 10 կամ 15 էր, երբ բոլորս անհամբեր սպասում էինք մեր թռիչքին։ Թռիչք դեպի լեռնային Արատես և թռիչք դեպի հանգիստ։ Արատես գնալիս մենք ունեցանք մի քանի կանգառներ։ Նախավերջին կանգառը Սմբատաբերդն էր, որը մենք հաղթահարեցինք մոտ մեկ ժամում։ Սմբատաբերդի ճանապարհը դժվար էր անցնելը այդ պայմաններում։ Երբ արդեն հասանք Արատես բոլորս հոգնած էինք, բայց ուրախ։ Այդպես անցավ առաջին օրը։ Երկրորդ օրը մենք սկսեցինք նախավարժանքով, իսկ հետո առաջին օգնության դասն էր, որը վարում էր ընկեր Քրիստինեն։ Այդ դասից հետո մենք ունեցանք որոշ ժամանակ, որպեսզի հանգստանանք։ Այդ ժամանակը սպառվելուց հետո սկսվեց ստուգատեսը։ Ստուգատեսը բաղկացած էր երկու փուլից, առաջին փուլում թռիչք կանգնած տեղից, իսկ երկրորդ փուլում վազք 30 մետր։ Այդ ստուգատեսից հետ երեխաները բարձրացան Խաչաձոր, բայց ես չգնացի քանի որ ի վիճակի չէի։ Երեկոյան բոլորս հավաքվեցինք խարույկի մոտ և վայելեցինք երեկոն։ Առավոտը Արատեսում սկսվեց նախավարժանքից և վերջացավ սենյակների հանձնումից։ Այս ճամփորդությունը չէր կարող վատ անցնել, քանի որ մեզ հետ էին մեր սիրելի ուսուցիչները և ընկերասեր աշակերտները։ Ինձ շատ չէ, շատ-շատ դուր եկավ այս ճամփորդությունը։ Արատեսը շատ գեղեցիկ էր։